Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Համայնքի տարածքում հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն տալու կարգը սահմանելու մասին» թիվ 962-Ն որոշմամբ, Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Նազելի» ԱԿ-ի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել «Նազելի» ԱԿ-ի հայտը և թույլատրել ք.Արմավիր, Շահումյան փ. 42/3 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 24:00-ից հետո :
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին «Նազելի» Ա/Կ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: