Ղեկավարվելով <<Տեղականինքնակառավարմանմասին>> ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետով , Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 27.08.2021թ. թիվ -Ա որոշումը՝
`
ԱՐՄԱՎԻՐՀԱՄԱՅՆՔԻԱՎԱԳԱՆԻՆՈՐՈՇՈՒՄԷ 1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող` Արմավիր քաղաքի բնակավայրերի նպատակային նշանակության հողերից Չարենցի փողոց 32/3 հասցեում գտնվող` 0.0056 հա մակերեսով` 04-001-0051-0057 ծածկագրով խառը կառուցապատման գործառական նշանակության հողամասը մրցութային եղանակով, կառուցապատման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրելու` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով:
2. Կառուցապատմանիրավունքիվճարիմեկնարկային գին սահմանել 1 քմ հողամասի համար 5000 ՀՀ դրամ:
3. Սահմանել որ, յուրաքանչյուր հինգ տարինմեկկառուցապատմանվճարը ենթակա է վերանայման` գործող վարձավճարի 30 %-ի չափով:
4. Որոշումնուժիմեջէմտնումընդունմանըհաջորդողօրվանից: |