Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի 08/08/2024թ. և 23/05/2025թ., ինչպես նաև Սամվել Խաչիկի Սարգսյանի 20․05․2025թ․ թիվ 2813 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Սամվել Խաչիկի Սարգսյանին (ծնվ․ 07/11/1971թ․), Նարինե Խաչիկի Թումասյանին (ծնվ․ 12/05/1967թ․), Թոռնիկ Խաչիկի Սարգսյանին (ծնվ․07/11/1965թ․) սեփականության իրավունքով պատկանող (սեփականության վկայական թիվ 20052025-04-0047) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Այգեվան, 2-րդ փողոց, 40 բանկելի տուն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։