Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 05
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 փետրվարի 2022 թվականի N 05

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2022 թվականի փետրվարի 8-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի Մ Գորկի փողոցի հիմնանորոգման, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Այգեվան և Լենուղի գյուղերի ջրամատակարարման ցանցի վերակառուցման, ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, թիվ 3 և թիվ 7 մանկապարտեզ ՀՈԱԿ-ների ջեռուցման համակարգի կառուցման, գազաֆիկացման, հին դռների և պատուհանների նորով փոխարինման, Արաքս գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման, Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի կառուցման, Լուկաշին գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի օդափոխության և ջեռուցման համակարգերի կառուցման, Սարդարապատ գյուղի մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման, գազաֆիկացման և ջեռուցման համակարգի կառուցման ծրագրային հայտերի վերաբերյալ։

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը մասնակիցներին ներկայացրեց Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի սուբվենցիոն հայտերով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ մանրամասներ, որոնք պայմանավորված են Արմավիր համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներով։ Նա փաստեց, որ ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման արդյունքում Արմավիր քաղաքի կենտրոնական փողոց հանդիսացող ճանապարհը (Մ․ Գորկի), ունի կարևոր նշանակություն՝ ապահովում է կապը քաղաքային գերեզմանատան և զինվորական զորամասի հետ հիմնանորոգումը կնպաստի քաղաքի խիստ ծանրաբեռնված փողոցների երթևեկության լիցքաթափմանը։ 

Այգեվան և Լենուղի գյուղերում ջրամատակարարման ցանցի վերակառուցման արդյունքում բնակավայրերի բնակիչներին կմատակարարվի շուրջօրյա որակյալ խմելաջուր։

Ք․ Արմավիր, գ․ Արաքս, գ Լուկաշին, գ Սարդարապատ և գ Մյասնիկյան բնակավայրերում մանկապարտեզների հետ կապված աշխատանքների իրականացման արդյունքում կապահովվի շուրջ 605 նախադպրոցական տարիքի երեխաների բարեկարգ միջավայրում զարգանալու հնարավորությունը։

Հանրային քննարկման մասնակիցների հետ ծավալվեց հետաքրքիր հարց ու պատասխան։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ փաստաթղթերի ամբողջացման այս փուլում հարցը կքննարկվի նաև առաջիկա ավագանու նիստում։

Դ․ Խուդաթյանի կողմից կարևորվեց հանրային լսումների անհրաժեշտությունը, որոնք վերհանում են հանրային կարծիքը և կարևորում հետագա հետևողական թափանցիկ գործելաոճը՝ ի շահ համայնքի բնակիչների առջև ծառացած խնդիրների լուծման։



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner