Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 107
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1045-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 1045-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ, ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅՐԱՊԵՏ ԳՐԻՇԱՅԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻՇՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ԱՐՓԻԿ ԶԱԼԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանաված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի <<Շինությունների նպատակային նշանակության դասակարգման ցանկը սահմանելու մասին>> N600-Ն որոշման 1-ին հավելվածի 1-ին , 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, Թումանյան փողոցի 1-ին նրբանցքի, 8 հողամասում գտնվող կառույցները  իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․-ի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, 15.12.2023 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրը գրանցամատյանում գրանցված թիվ 6252, 6253, 6254, և Հայրապետ Գրիշայի Մխիթարյանի 28.08.2025 թվականի թիվ 4389 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․   Հայրապետ Գրիշայի Մխիթարյանին (ծնվ․ 10․03․1975թ․), Արփիկ Զալիկի Մխիթարյանին (ծնվ․ 02․04․1950թ․), Լուսինե Գրիշայի Ավետիսյանին (ծնվ․ 11․08․1973թ․), պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-001-0059-0007 կադաստրային ծածկագրով 500,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած  100,0 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Վերականգնել Հայրապետ Գրիշայի Մխիթարյանին, Արփիկ Զալիկի Մխիթարյանին, Լուսինե Գրիշայի Ավետիսյանին, պատկանող իրավունքները Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր, 04-001-0059-0007 կադաստրային ծածկագրում գտնվող գտնվող 0․06 հա օրինական հողամասի վրա 1948, 1983, 1999 թթ կառուցված 215,7 քմ մակերեսով բնակելի տան, 1983թ. կառուցված 44,80 քմ մակերեսով ծածկի նկատմամբ, 1983թ. կառուցված 4,00 քմ մակերեսով կաթսայատան նկատմամբ, 1983թ. կառուցված 10,40 քմ մակերեսով մառանի նկատմամբ, իսկ 2002թ. կառուցված 8,10 քմ մակերեսով ծածկը և 2002թ. կառուցված 23,30 քմ մակերեսով ծածկը համարել ինքնակամ։

3․ Ընդունել ի գիտություն , որ 

    1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

  2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների  էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։

6․ Սույն որոշումը Հայաստանի  Հանրապետության Օրենսդրությամբ  սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner