Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 346-Ն որոշման 21-րդ և 22-րդ կետերի պահանջները`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից ազդարարման համակարգի տեղադրված և մոնտաժված սարքավորումները` համաձայն հավելվածի, որպես գույքային արժեք հաշվառել Արմավիր համայնքի հաշվեկշռում:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխությունները։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |