Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N Ֆինանսներ-1
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ԹԻՎ 058-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի  33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու  մասին» թիվ 058-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 1Համայնքի բյուջեի ծախսային  մասում՝

ա.  01 բաժին 6 խումբ դաս`«Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) » ծրագրի «Նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածն  ավելացնել  15000,0 հազար դրամով,Արմավիր քաղաքի թիվ 12 մսուր-մանկապարտեզի և Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով,

բ.04 բաժին 9 խումբ դաս`«Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի «Հողի օտարումից մուտքեր» 8411 հոդվածը ավելացնել -73351,2 հազար դրամով, սահմանել -105428,7 հազար դրամ.

գ. 5 բաժին 1 խումբ 1 դաս՝ «Աղբահանում» ծրագրի ծախսերի «Այլ նպատակային նյութեր »  4269  հոդվածն ավելացնել  1500,0 հազար դրամով, Արմավիր համայնքի «Բարեկարգում» տնօրինության ավտոպարկի երկաթյա ծածկի համար համապատասխան ապրանքներ ձեռք բերելու նպատակով, հիմք`   «Բարեկարգում» տնօրինության տնօրենի զեկուցագիրը,

դ. 6 բաժին 4 խումբ 1 դաս՝ «Փողոցների լուսավորում » ծրագրի ծախսերի «Սուբսիդիա »  4511  հոդվածն ավելացնել  2000,0 հազար դրամով, Արմավիր քաղաքի Երևանյան  մայրուղին հատող վերգետնյա  կամրջի գեղարվեստական լուսավորման նպատակով, հիմք`  «Արմավիր համայնքի լուսավորություն » ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,

ե. 9բաժին 1խումբ 1 դաս՝ «Նախադպրոցական կրթություն » ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում »  5113 հոդվածն ավելացնել  142668,2 հազար դրամով, սուբվենցիոն ծրագրերով համայնքի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքների համար,

զ. 9բաժին 5խումբ 1 դաս՝ «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիա »  4511 հոդվածն ավելացնել  586,4 հազար դրամով, «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի համերգային դահլիճի բեմահարթակի վերանորոգման և նվագարկիչ ձեռք բերելու նպատակով, հիմք  «Արմավիրի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը,

է. 11բաժին 1խումբ 2 դաս՝ «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «Պահուստային միջոցներ» 4891 հոդվածը պակասեցնել 88403.4 հազար դրամով:  

  1. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3 հավելվածների:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՒԶԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner