Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 21.12.2023թ. թիվ 137-Ն որոշման 8-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի համայնքապետարանի ծախսերի «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածի պլանը պակասեցնել 23 000,0 հազար դրամով և ավելացնել «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածի պլանին, մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու համար:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: