Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2020թ. թիվ 101-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով «Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի 03.11.2021թ. թիվ 3804 զեկուցագիրը՝ որոշում եմ.
1.«Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարներից 400,0 հազար դրամ ուղղել մանկապարտեզի շենքի թվով 8 հատ պատուհաններ ձեռք բերելու և տեղադրելու համար:
2. «Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2021թ. եկամուտների և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ: