Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը , ՋեննիԳառնիկիԿարապետյանիլիազորվածանձԴավիթԳևորգիՊետրոսյանի 19․12․2024 թվականիթիվ 6995 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Ջեննի Գառնիկի Կարապետյանին ( ծնվ․ 17/11/1940թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0105-0021 կադաստրային ծածկագրով 600,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 83,58 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով։
2. Ջեննի Գառնիկի Կարապետյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, 108 թաղամաս , 515 հասցեում գտնվող 0․068358 հա օրինական հողամասի վրա կառուցված 25,78 քմ մակերեսով տնտեսական շինությունը համարել ինքնակամ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
6․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։