Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Էմին Մխիթարյանի 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 3652 դիմումը` ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Էմին Մխիթարյանին տրամադրել 2025 թվականի ամենամյա արձակուրդի 20 աշխատանքային օրերը (02.08.2024թ.- 02.08.2025թ. ժամանակահատվածի համար)` 2025 թվականի հուլիսի 28-ից:
2.Էմին Մխիթարյանին` աշխատանքի ներկայանալ 2025 թվականի օգոստոսի 25-ին:
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները վերապահել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության էներգետիկ Լևոն Մնացականյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: