Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը և Ա/Ձ Արման Գևորգյանի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել Ա/Ձ Արման Գևորգյանի հայտը և թույլատրել ք. Արմավիր Երևանյան փ. 15/2 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվելու ոգելից խմիչքների իրացումով:
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման, հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին Ա/Ձ Արման Գևորգյանին տալու համապատասխան թույլտվություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: