Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0900-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2025 թվականի N 0900-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ԱՅԳԵՎԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԽԱՉԻԿ ԱՎԵՏԻՍԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 220-րդ հոդվածի 1-ին մասով, 222-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 226-րդ հոդվածով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 04-ի թիվ 2383 գրությունը, Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Ավետիսի Նիկողոսյանի 2025 թվականի հուլիսի 10-ի գրությունը, «Արմմեդ» բժշկական կենտրոնի 2025 թվականի հուլիսի 30-ի գրությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հայաստանի Հանրապետության «Այգեվանի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Խաչիկ Ավետիսի Նիկողոսյանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ հայտարարել նկատողություն:

2․ Խաչիկ Ավետիսի Նիկողոսյանին՝ ողջամիտ ժամկետում /սույն որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում/ վերացնել խախտումը։

3 Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner