Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, 01.08.2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի և Արմեն Զավենի Մելիքյանի լիազորված անձ Արայիկ Զավենի Մելիքյանի 01․09․2025թ․ թիվ 4427 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արմեն Զավենի Մելիքյանին (ծնվ․ 02/12/1974թ․), Ալինա Զավենի Շախնազարյանին (ծնվ․ 24/04/1988թ․), Անահիտ Զավենի Մելիքյանին (ծնվ․ 25/08/1986թ․), Լիդա Ասատուրի Բեգիջանյանին (ծնվ․ 20/05/1955թ․), սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող գույքին (սեփականության վկայական թիվ 0235825) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Սարդարապատ, 1-ին փողոց, 77 բնակելի տուն։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։