Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ի․ Սարոյանի 27.08.2025 թվականի թիվ 4372 զեկուցագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի հատկացված գումարներից պակասեցնել 85,3 հազար դրամ և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին զեկուցագրով պահանջվող ապրանքները ձեռք բերելու համար։
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: