Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Մելիք Զարզանդի Սողոմոնյանի 28․08․2025թ․ թիվ 4381 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Մելիք Զարզանդի Սողոմոնյանին (ծնվ․ 14/03/1954թ․), Թամարա Արտավազդի Սիմոնյանին (ծնվ․ 17/03/1958թ․), Քնար Մելիքի Սողոմոնյանին (ծնվ․ 05/06/1981թ․), Ադամ Մելիքի Սողոմոնյանին (ծնվ․ 24/06/1985թ․), Արթուր Մելիքի Սողոմոնյանին (ծնվ․ 08/01/1979թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին, Գ. Նժդեհի փողոց, 18/3 հասցեում գտնվող 04-047-0039-0006 կադաստրային ծածկագրով 450 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 10 քմ մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։
2. Մելիք Զարզանդի Սողոմոնյանին, Թամարա Արտավազդի Սիմոնյանին, Քնար Մելիքի Սողոմոնյանին, Ադամ Մելիքի Սողոմոնյանին, Արթուր Մելիքի Սողոմոնյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին, Գ. Նժդեհի փողոց, 18/3 հողամաս։
3․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
5․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։