Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0812-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 0812-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ՆԱԴԵԺԴԱ ԱԼԵՔՍԵՅԻ ԵՆԳՈՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐԻՆ ԱՎԵԼ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, ըստ սեփականության իրավունքի վկայագրի 25․05․2021թ․, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 25․05․2021թ․ և Նադեժդա Ալեքսեյի Ենգոյանի 25․06․2025թ․ թիվ 3235 դիմումը՝

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Նադեժդա Ալեքսեյի Ենգոյանին (ծնվ․ 01․01․1962թ․) պատկանող Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք, 109 թաղամաս , 243 հասցեում  գտնվող 04-001-0084-0042 կադաստրային ծածկագրով 600.0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 22.66 քմ  մակերեսով հողամասը անհատույց հատկացնել նրան՝ սեփականության իրավունքով։

2․ Սույն որոշմամբ սահմանված իրավունքները ենթակա են պետական գրանցման։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի  Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու , հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ փաստաթղթերի (փաթեթի ) նախապատրաստման համար սահմանված տեղական վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։

4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով  բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան ուժի  մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner