Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Արմավիր համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց սկսելու մասին» թիվ 145-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1․1․որոշման 2-րդ կետում «156 000 000 ՀՀ դրամ» բառերը փոխարինել «61 000 000 ՀՀ դրամ» բառերով։
1․2․որոշման 3-րդ կետում «100 000 000 ՀՀ դրամ» բառերը փոխարինել «20 000 000 ՀՀ դրամ» բառերով։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |