Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով ՀՈԱԿ-ների կողմից բյուջետային հատկացումների հաշվին իրականացվող ծախսերի (ելքերի) առանձին տեսակների նախահաշիվը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածի սննդամթերքի խնայված գումարներից պակասեցնել 1460.5 հազար դրամ և 592.4 հազար դրամ և ավելացնել «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» 4111 հոդվածին, 842.6 հազար դրամ, «Կոմունալ ծառայություններ» 4213 հոդվածին`842.6 հազար դրամ, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածին`25.5 հազար դրամ, առաջացած գերավճարը փակելու համար:
2. «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 9 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: