Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ և 51-րդ կետերով, 2-րդ, 4-րդ կետով, հաշվի առնելով ,որ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի քաղաք Արմավիր,Գր․ Լուսավորիչ փողոց ,1-ին նրբանցք,17 հողամասում գտնվող կառույցները իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով , չեն առաջանում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի , այդ թվում ՝ ինժեներատրանսպորտային օտարման գոտիներում և հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով սահմանված պահանջներին , հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․-ի դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը ,ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 13․11․2024թ․ ,Արթուր Վաղինակի Հովսեփյանի 24․12․2024 թվականի թիվ 7079 դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արթուր Վաղինակի Հովսեփյանին /ծնվ․ 11․12․1968թ․ / պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող 04-047-0005-0011 կադաստրային ծածկագրով 1000,0 քմ մակերեսով հողամասին կից ավել զբաղեցրած 200 քմ մակերեսով հողամասը անհատույց տրամադրել նրան՝ սեփականության իրավունքով,իսկ 618,0 քմ մակերեսով հողամասն օտարել ուղիղ վաճառքի միջոցով հողամասի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ 1 քմ հողամասի համար ՝ 154,44 ՀՀ դրամ , ընդհանուր 95444 (իննսունհինգ հազար չորս հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ։
2․ Վերականգնել Արթուր Վաղինակի Հովսեփյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի գյուղ Լուկաշին,6-րդ փողոց,35 հասցեում գտնվող 0․18180 հա օրինական հողամասի վրա 1976թ․ և 1994թ․ կառուցված 134,2 քմ մակերեսով բնակելի տան , 1994թ․ կառուցված 3,3 քմ մակերեսով պարսպի նկատմամբ,իսկ 2004թ․ կառուցված 2,6 քմ մակերեսով զուգարանը,2004թ․ կառուցված 6,7 քմ մակերեսով թռչնանոցը , 2004թ․ կառուցված 50,2քմ մակերեսով անասնաշենքը համարել ինքնակամ։
3․ Ընդունել ի գիտություն , որ
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4․Արթուր Վաղինակի Հովսեփյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղում գտնվող գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Լուկաշին ,6-րդ փողոց ,35։
5․ Սույն որոշումը Հայաստանի Հանրապետության Օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։