Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 29 N 698-Ն որոշման պահանջներով,հիմք ընդունելով 04-001-0017-0009 կադաստրային ծածկագրով հողամասի հատակագիծը՝ կազմված «Ջեմա Վարդանյան Նորայրի» ԱՁ-ի կողմից և Արարատ Արմենի Առաքելյանի 03.11.2025 թվականի թիվ 5793 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, Արմավիր քաղաքում գտնվող 04-001-0017-0009 կադաստրային ծածկագրով հողամասի սահմանները որոշվում են 0.0225 հա մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: