Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքին Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում փոխանցվող գույքը՝ միկրոավտոբուսը (JAC HFC6601KHV R0076, VIN: LJ166B3D9R2269145) նվիրաբերությամբ ընդունելուն։
2․ Փոխանցվող գույքը հաշվառել Արմավիրի համայնքապետարանի հաշվեկշռում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։