Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 137-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 14-ի թիվ 32 կարգադրությամբ ստեղծված Արմավիր համայնքում սոցիալապես անապահով ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 6099 եզրակացությունը, ընդառաջելով Արմավիր համայնքի Խանջյան գյուղի 2-րդ փողոցի 14 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ Ռոբերտ Հովհաննեսի Գրիգորյանի օգնության դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արմավիր համայնքի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրի ծախսերի 4729 հոդվածից 50.0 հազար դրամ օգնություն հատկացնել՝ Ռոբերտ Հովհաննեսի Գրիգորյանին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: