Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Արամ Գրիգորյանի 14․03․2025թ․ թիվ 1412 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Արամ Համլետի Գրիգորյանին (ծնվ․ 21/10/1986թ․),Հասմիկ Արարատի Գրիգորյանին (ծնվ․ 02/01/1962թ․),Համլետ Սպարտակի Գրիգորյանին (ծնվ․ 07/11/1959թ․) և Ջեմմա Համլետի Գրիգորյանին (ծնվ․ 26/02/1982թ․) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող (սեփականության վկայական թիվ 0235667) գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Սարդարապատ, 32-րդ փողոց, 37 հողամաս։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։