Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1281-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 1281-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 4-ի N 111-Ա որոշումը․

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով սկսել  լուծարային գործընթաց.

1․1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցել ՀՈԱԿ-ի  լուծարման հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

1․2․Հանձնարարել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցելու  ՀՈԱԿ-ի աշխատողներին ՀՈԱԿ-ի լուծարման հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման մասին:

1․3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով՝  համաձայն հավելվածի.

1․4. Լուծարային հանձնաժողովին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել լուծարվող կազմակերպության լուծարման գործընթացը և լուծարումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում  մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:

2)ապահովել՝ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, կազմակերպությունների լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին հայտարարության զետեղումը:

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(238.32 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner