Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հաստատել 2025 թվականի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի ««Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Բարեկարգում» տնօրինության աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 142-Ա որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: |