Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 01
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

14 ապրիլի 2020 թվականի N 01

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2020թ. ապրիլի 14-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղի ունեցավ հանրային լսումներ 2020 թվականի սուբվենցիոն համաֆինանսավորման ծրագրով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի Ջիվանու փողոց - Չարենց փողոց հատվածի, Չարենցի փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց հատվածի, Աբովյան փողոցի 139 բ/բ շենքից Բաղրամյան փողոցի 25 բ/բ շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքի բարեկարգման, հիմնանորոգման և ասֆալտապատման հարցի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին 100-ից ավել օգտատերեր: Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանրային քննարկման մասնակիցներին ներկայացրեց 2020թ. սուբվենցիոն համաֆինանսավորման ծրագրով ներկայացված վերը նշված հայտի վերաբերյալ մանրամասներ:

Նա նշեց, որ սուբվենցիայի նախնական հայտը քննարկվել է համապատասխան շահագրգիռ մարմինների և ոլորտային պատկան կառավարման մարմինների հետ և դիտողություններ չեն եղել: Այնուհետև ծավալվեց քննարկում, Դ. Խուդաթյանը հիմնավորեց թե ինչու հատկապես այդ ճանապարհահատվածներն ու բակային տարածքներն են ընտրվել և միաժամանակ նշեց ծրագրի շարունակական լինելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները: Նա փաստեց, որ համայնքի հնգամյա զարգացման ծրագրով ներկայացված են համայնքի հիմնախնդիրները և հնարավոր ցանկացած միջոցի առկայության դեպքում ըստ առաջնահերթության պետք է լուծումներ տրվեն և ներկայացված ծրագիրը ամբողջովին բխում է հնգամյա զարգացման ծրագրի պահանջներից: Նշվեց նաև, որ տվյալ հայտով ներկայացված ճանապարհահատվածների հիմնանորոգման անհրաժեշտությունը բազմաթիվ կարևորագույն հիմնավորումներ ունի:

Դ. Խուդաթյանը նշեց, որ փաստաթղթերի ամբողջացման այս փուլում հանրային քննարկումից հետո հարցը կքննարկվի նաև առաջիկա ավագանու նիստում:

Դ. Խուդաթյանի կողմից կարևորվեց հանրային լսումների անհրաժեշտությունը, որոնք վերհանում են հասարակական կարծիքը և կարևորում հետագա հետևողական բաց գործելաոճը` ի շահ ազգաբնակչության և համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner