Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 17
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

13 հունիսի 2024 թվականի N 17

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025-2027ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 005-Ա որոշման համաձայն, համայնքում հանրային բաց լսումների և /կամ քննարկումների կազմակերպման և անցկացման կարգին համապատասխան՝ 2024 թվականի հունիսի 13-ին, ժամը 11։00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային լսում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի  և Արմավիր համայնքի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների վերաբերյալ․ 

Քննարկումն անցկացնում էր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը։ Հանրային քննարկմանը ներկա էին համայնքի ավագանու անդամներ, վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ, համայնքի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Ռ․Մանուկյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025-2027թվականներիմիջնաժամկետծախսերիծրագիրը (այսուհետ`ՄԺԾԾ), որը լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշայինփաստաթուղթ,ուղղվումէտեղականինքնակառավարմանմարմիններինօրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսականտարիների համար՝ տեղական ինքնակառավարման մարմիններիգործունեության յուրաքանչյուր բնագավառում: Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ակնկալում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում, ուղղակի և ելքային արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում: Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Համայնքի հնգամյա զարգացման պլանը երկարաժամկետ ծրագիր է, որը հաստատվում է մեկ անգամ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի` 5 տարվա համար,իսկ  համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա 3 տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար:

Այնուհետև համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց սեփական եկամուտների ցուցանիշներով և իրականացվող աշխատանքների առաջնահերթություններով պայմանավորված՝ 3 ծրագրային հայտերի ներկայացման նպատակահարմարությունը

1 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Հ Ավետիսյան փողոցի Ս Շահումյան – Հանրապետություն հատվածի, և Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա բազմաբնակարան բնակելի շենք հատվածի  հիմնանորոգում։

Արմավիր քաղաքի Մ․ Բաղրամյան  փողոցի 19, 21, 23, Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43 և Չարենց փողոցի 34,36,  Ա․ Ջիվանի փողոցի 13, 15, 17, 19 և Սայաթ-Նովա 120, Մ․ Մաշտոց  փողոցի 3 Ա,  Ե․ Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9  բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգում։

Սարդարապատ գյուղի  թիվ 6 , թիվ 9 փողոցների, Մյասնիկյան գյուղի Խանջյան փողոցի  Երևանյան-Գագարին հատվածի, Լենուղի գյուղի թիվ 10 փողոցի հիմնանորոգում։

2 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Արմավիր քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի Ս․ Շահումյան – Խ․ Աբովյան հատվածի  և Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Սայաթ-Նովա 5Ա  բազմաբնակարան բնակելի  շենք հատվածի խմելու ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։

Արմավիր քաղաքի Մ․ Բաղրամյան  փողոցի 19, 21, 23, Հանրապետության փողոցի 35, 37, 39, 43  և Չարենց փողոցի 34,36,  Ա․ Ջիվանի փողոցի 13, 15, 17, 19 և Սայաթ-Նովա 120, Մ․ Մաշտոց  փողոցի 3 Ա,  Ե․ Չարենց փողոցի 1/1, 5, 7, 9  բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների խմելու  ջրամատակարարման նոր համակարգի կառուցում։

3 Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի  Հացիկ գյուղում մանկապարտեզի նոր շենքի կառուցում, Մայիսյան գյուղի  չգործող մանկապարտեզի շենքի հիմնանորոգում, <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի հիմնանորոգում։

Հանրային լսման մասնակիցների կողմից ծավալվեց քննարկում, որից հետո առաջարկվեց սույն ծրագրերն ընդգրկել համայնքի ավագանու առաջիկա նիստի օրակարգում։

Ամփոփելո հանրային քննարկումը համայնքի ղեկավար Վ․ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին համայնքասյին կառավարմանը վստահելու և իրենց կողմից տեղական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները կատարելու և համայնքի  զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացմանը նպաստելու համար։ 



Կից փաստաթղթեր՝
(2.20 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner