Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Առաջարկներ
 
Գտնված գրանցումների քանակը` 10
Մյասնիկյան գյուղի Մշակույթի տան դիմացի փոքր այգու և ճեմուղու հիմնանորոգում։   Սարգիս Հովսեփյան   15 փետրվար 2024 Մյասնիկյան գյուղի Մշակույթի տան դիմացի փոքր այգու և ճեմուղու հիմնանորոգում։ Այգու կենտրոնական հատվածում՝ Մշակույթի տան հիմնական մուտքի բազալտե սալիկների վերականգնում, այգու և ճանապարհի միջև մայթերի կառուցում, բազալտե եզրաքարերի տեղադրում։ Այգու տարածքում նստարանների տեղադրում, լուսավորության համակարգի անցկացում, ինչպես նաև մանկական խաղահրապարակի տեղադրում։
2 977
Մշակույթ և ժառանգություն
Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի ասֆալտապատում   Գեղամ Աշուղյան   14 փետրվար 2024 Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի ասֆալտապատում Ներկայացվող ծրագրով առաջարկվում է ասֆալտապատել Արմավիր քաղաքի Մ․ Հերացի փողոցը։ Փողոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում, ինչը ազդում է ինչպես բնակիչների կյանքի որակի, ռեսուրսների հասանելիության, այնպես էլ առողջական վիճակի վրա։ Փողոցի հողային ծածկույթի պատճառով տարածքում մշտապես տիրում է թանձր փոշի, որը վնասում է բնակիչների առողջությունը։ Եղանակային վատ պայմանների՝ անձրևի, ձյան պարագայում անհնարին է դառնում փողոցում տեղաշարժվել։ Լինում են դեպքեր, որ նույնիսկ երեխաները չեն կարողանում դպրոց հաճախել այս պայմաններում։ Երթևեկությունը խիստ դժվարացած է, ինչի պատճառով տաքսիներն անգամ հրաժարվում են այստեղ ուղևորափոխադրում իրականացնել։ Նշվածներից զատ՝ այս պայմաններում տարածքում շատ տարածված են տարբեր միջատներ և օձեր։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ բարեկարգ փողոց՝ վերոնշյալ հիմնախնդիրների լուծմամբ։
5 325
Կանաչ համայնք և բարեկարգում
Լենուղի գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի մասնակի հիմնանորոգում (տանիք, դռներ և պատուհաններ)   Հրաչյա Ներսիսյան   14 փետրվար 2024 Լենուղի գյուղի վարչական ղեկավարի նստավայրի շենքի (նախկին գյուղապետարան) տանիքի հիմնանորոգում, հին դռների և պատուհանների նորով փոխարինում: Առաջարկված աշխատանքները գյուղի համար կարևոր են այնքանով, որ շենքը գտնվում է գյուղի կենտրոնում, սպասարկում է ողջ բնակչությանը և գտնվելով շատ անբարեկարգ վիճակում՝ գյուղին ևս հաղորդում է այդպիսի տեսք: Նախնական հաշվարկներով ծրագրի արժեքը կկազմի շուրջ 10 մլն դրամ:
3 1075
Այլ
Հանգստի վայր՝ քաղաքի սրտում (Արմավիրի համայնքապետարանի և Արմավիր համայնքի թիվ 1 մշակույթի տան միջև գտնվող տարածքում ժամանակակից լուծումներով այգու կառուցում)   Գայանե Հարոյան   14 փետրվար 2024 Արմավիրի համայնքապետարանի և Արմավիր համայնքի թիվ 1 մշակույթի տան միջև գտնվող տարածքում ժամանակակից լուծումներով այգու կառուցում: Այգին պետք է ունենա կանաչապատ հատվածով ճեմուղի, հատակում ներկառուցված լինի շատրվանային համակարգ, որը հնարավորություն կտա զբոսնելու, իսկ երեխաների համար կստեղծի ջրային և խաղային միջավայր: Այգին պետք է կահավորված լինի նստարաններով, երեխաների համար անհրաժեշտ խաղերով: Այգու՝ սիզամարգով կանաչապատված հատվածներում պետք է լինի ոռոգման համակարգ, իսկ ծառերի շուրջ անցկացված լինի կաթիլային ոռոգման համակարգ: Այգում նաև լինեն խաղաղություն կամ մանկություն բնութագրող արձաններ: Միջավայրին հարմարեցված լինի նաև օվալաձև կամ օղակաձև ամֆիթատրոն՝ մոտ 200 նստարանով: Քանի որ Արմավիր քաղաքի գլխավոր շատրվանը վերակառուցվում է սուբվենցիոն ծրագրով, իսկ շատրվանի հարակից տարածքն իր անբարեկարգ տեսքով չի ամբողջացնում մարզկենտրոնի գրավչությունը՝ առաջարկվում է իրականացնել այգու կառուցման ծրագիր, որն էսթետիկ տեսք կհաղորդի քաղաքի հրապարակին և ժամանցի ու հանգստի ապահովման վայրերից մեկը կդառնա համայնքում:
1 1082
Կանաչ համայնք և բարեկարգում
Ձայնային ազդանշանով լուսացույցներ Արմավիրում   Գոհար Մկրտչյան   03 մայիս 2023 Արմավիրի մարզը, լինելով մոտ մայրաքաղաքին, շատ առումներով ունի զարգացման դանդաղ ընթացք և տարբեր բացեր: Դրանցից մեկը հանդիսանում է տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց ու երեխաների սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը: Մարզում չկան այս խոցելի խմբին սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություներ, ու, թեև նրանք շատ չեն, բայց կարիք ունեն սոցիալ-վերականգնողական և հոգեբանական ծառայությունների, տարածության մեջ կողմնորոշվելու կարողությունների զարգացման, ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու, անկախ կյանք վարելու հմտությունների կարիք: Նրանք ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերից են, ինչն ավելի է դժվարացնում ծառայությունների ստացումը: Ուստի անհրաժեշտ է Արմավիրի մարզում բնակվող տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց ու երեխաներին մատուցել սոցիալական, հոգեբանական և վերականգնողական ծառայություններ՝ ապահովելով վերջիններիս ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանելով և զարգացնելով անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստելով նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն: Արդեն շուրջ երկու տարի ծառայությունների մատուցման արդյունքում կան դրական փոփոխություններ շահառուների մոտ. գրանցվել է կարողությունների և անկախ կյանքի հմտություններ աճ, զարգացել են շահառուների ինքնասպասարկման, կենցաղավարման որոշ հմտություններ, զարգացել են անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունները, համակարգչային հատուկ ծրագրերին տիրապետելու կարողությունները և այլն: Սակայն այս և մարզի այլ շահառուների դեռևս անհրաժեշտ են ծառայությունների մատուցումը: Վերոհիշյալ ծրագրի նպատակն է ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց/երեխաներին ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն: Ծրագրից բխող խնդիրներն են՝ • Իրականացնել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց/երեխաների համար սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում, • Աջակցել շահառուներին հաղթահարելու սոցիալ-հոգեբանական բնույթի խոչընդոտները, • Ձևավորել և զարգացնել շահառուների ինքնասպասարկման, կենցաղավարման հմտությունները, • Նպաստել շահառուների կարողությունների հզորացմանը, հմտությունների զարգացմանը, համայնքային կյանքին նրանց լիարժեք մասնակցությանը, ուսուցանել նրանց կարողություններին համարժեք գիտելիքներ, զարգացնել անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողություններ, ինչպես նաև փոխել վերաբերմունքն իրենց խնդիրների և շրջապատում իրենց ունեցած դերի նկատմամբ: Այս բոլոր խնդիրները դիտարկելով , առաջարկում եմ, որպեսզի Արմավիր քաղաքի կենտրոնական փողոցների լուսացույցերի վրա դրվեն ձայնային ազդանշաններ։ Քանի որ արդեն ունենք դրական առաջընթաց սպիտակ ձեռնափայտ կիրառելու ։ Ինչպես նաև մեր շահառուների մոտ, կոտրում ենք կարծրատիպը սպիտակ ձեռնափայտ կիրառելու ։ Շրջապատին կամ ուղղությանը ծանոթ լինելը թույլ է տալիս տեսողական խնդիրներ ունեցող անձանց հաջողությամբ կողմնորոշվել տարածության մեջ։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ պետք է գտնեն ինչպես այլ մարդկանց, այնպես էլ միջավայրի հետ հարաբերակցվելու արդյունավետ մեթոդներ։ Տեսողական խնդիրներ ունեցողները շրջապատը ճիշտ ընկալման նպատակով հիմնականում հենվում են այլ զգայարանների վրա ՝ լսողության, շոշափելիքի, համի, հոտառության։ Ձայնը կարևորագույն ազդանշաններից է, որը օգնում է տեսողական խնդիրներ ունեցող ունեցող անձանց որոշել շրջակա միջավայրում այս կամ այն առարկայի գտնվելու վայրը, նպաստում է տարածական կողմնորոշմանը։ Առանց ձայնային ազդանշանների տեսողական խնդիրներ ունեցող անձիք դժվարանում են տարածության մեձ ազատ, ինքնուրույն և անվտանգ տեղաշարժվել։ Արմավիր քաղաքում տեսողական խնդիրներ ունեցող անձանց թիվը 50 և ավելի է։ Ձայնային ազդանշանների առկայությունը կնպաստի ոչ միայն տեսողական խնդիրներ ունեցող անձանց, այլ նաև երեխաների, տարեցների անվտանգ տեղաշարժվելու հնարավորությանը , ավելի անվտանգ կդարձնի երթևեկությունը։
0 1
Սոցիալական ոլորտ
«Խաղանք ապահով»   Նառա Հովհաննիսյան   28 ապրիլ 2023 Ծրագրի անվանումը - «Խաղանք ապահով» Ծրագրի իրականացման տարածքը – Արմավիր մարզ, ք. Արմավիր, Չարենցի 34 - 36 շենքերի հարակից ֆուտբոլի դաշտ (25x35քմ)։ Պահանջվող գումարը – 1,000,000 դրամ Խնդրի նկարագրությունը, կարիքների հիմնավորումը Արմավիր քաղաքի Չարենցի 34 - 36 շենքերի հարակից տարածքում առկա է 35x 25 քմ չափսերով ֆուտբոլի դաշտ, որը գտնվում է բավարար վիճակում և ունի վերանորոգման, ինչպես նաև գույքով վերազինման կարիք։ Թաղամասը քաղաքի ամենաբանուկներից է, որտեղ նաև բնակվում են մեծ թվով երեխաներ։ Բացի այդ, դաշտին հարակից գտնվում է Արմավիրի թիվ 8 մանկապարտեզը, որը ևս չունի երեխաների համար պատշաճ խաղահրապարակ։ Ուստի վերանորգված խաղահրապարակը կծառայի մեծաթիվ մարդկանց և կապահովի բնակիչների հետաքրքիր ժամանցի կազմակերպումը։ Մասնավորապես, այն կնպաստի՝ -ֆիզիկական ակտիվության խթանում։ Այսօրվա թվային դարաշրջանում էական է խրախուսել երեխաներին զբաղվել ֆիզիկական գործունեությամբ և սպորտով, քանի որ էկրանի առջև չափազանց մեծ ժամանակ անցկացնելը կարող է բացասաբար ազդել նրանց ֆիզիկական և մտավոր առողջության վրա: Ֆուտբոլի դաշտի վերանորոգումը կարող է նպաստել երեխաների ընդհանուր առողջությանը և բարեկեցությանը: -Անվտանգությանն առնչվող մտահոգություններ. Ֆուտբոլի դաշտի ներկա վիճակը անվտանգության տեսանկյունից մտահոգություններ է ներկայացնում երեխաների և դաշտից օգտվողների համար: Դաշտի հատակը գտնվում է ոչ պատշաճ վիճակում, երեխաները վազելիս հաճախ են ընկնում և վնասվածքներ ստանում։ Ուստի ֆուտբոլի դաշտի գազոնապատումը վերանորոգումը կարող է լուծել անվտանգության այս խնդիրները և համայնքի անդամների համար ապահովել ավելի անվտանգ միջավայր՝ ֆիզիկական ակտիվ կյանք վարելու համար։ -Հետաքրքիր ժամանցի ապահովում․ Դաշտի վերանորոգումը կնպաստի տվյալ թաղամասի և հարակից շրջանների երեխաների ժամանցի ապահովումը։ Նշված տարածքում բացակայում է պատշաճ վիճակում գտնվող խաղահրապարակ, ուստի երեխաները մեծ խնդրի առաջ են բախվում իրենց ժամանցը կազմակերպոելլու համար։ Սպորտային գույքով վերազինված խաղահրապարակ։ Սպորտային պարագաների առկայությունը ինչպես օրինակ՝ գնդակ, թենիս, պարան, բադմինտոն, բասկետբոլի ցանց և այլն կարող է նպաստել ներառականության խթանմանը, քանի որ այն ապահովում է, որ բոլոր տեսակ սոցիալ-տնտեսական կարգավիճակում գտնվող երեխաները անվճար հիմունքներով կունենան հասանելիություն բոլոր անհրաժեշտ պարագաներին ֆիզիկական ակտիվ կյանք վարելու համար։ Մարզական պարագաների հասանելիություն ապահովելով և սպորտային գործունեությունը խթանելով՝ ֆուտբոլի դաշտը կարող է կարևոր դեր խաղալ երեխաներին ակտիվ, ներգրավված լինելու և հեռախոսներից և այլ էլեկտրոնային սարքերից հեռու պահելու գործում: Ծրագրի նպատակը և խնդիրները Նպատակ - Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել անվտանգ, ֆունկցիոնալ և գրավիչ ֆուտբոլային դաշտ համայնքի երեխաների և երիտասարդների համար: Խնդիրներ -Անհրաժեշտ գույքի ձեռքբերում (Ծրագրի շրջանակում ձեռք կբերվեն շինարարական և սպորտային գույք, ինչպես օրինակ՝ գնդակներ, պարաններ, դարպասի ցանց, -բադմինտոն և այլն որոնք երեխաները կարող են օգտագործել խաղալու և ֆիզիկական ակտիվություն ծավալելու համար), -Խաղահրապարակի վերանորոգում, -Խաղահրապարակի գործարկում։ Ծրագրի արդյունքները -Վերանորոգված ֆուտբոլի դաշտ, որը համապատասխանում է սպորտային չափանիշներին և խրախուսում է համայնքի ներգրավածությունը սպորտի և ֆիզիկական ակտիվության մեջ, -Թվային իրականությունից կտրված և Ֆիզիկապես առողջ երեխաներ, -Երեխաների թիմային աշխատանքի կարողությունների զարգացում, -Սպորտային միջոցառումների և մրցույթների իրականացման խթանում: Թիրախային լսարան և շահառուներ Առաջնային շահառուներ -Թաղամսում բնակվողներ -Այլ թաղամասի բնակիչներ -8-րդ մանկապարտեզի սաներ Երկրորդային շահառուներ -Երեխաների ընտանիքի անդամներ -Մանկապարտեզի աշխատակիցներ Ֆուտբոլի դաշտի վերանորոգման հիմնական շահառուներից մեկը երեխաներն են։ Վերանորոգված դաշտը երեխաների համար կլինի ապահով և ֆունկցիոնալ տարածք և կխթանի սպորտով և ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելը, ինչը կարևոր է նրանց ֆիզիկական առողջության և մտավոր բարեկեցության համար: Բացի այդ, սպորտով զբաղվելը կօգնի երեխաներին զարգացնել սոցիալական հմտություններ, ինչպիսիք են թիմային աշխատանքը, առաջնորդությունը և հաղորդակցությունը, ինչպես նաև ձևավորել ինքնավստահություն և ինքնագնահատական: Ֆուտբոլի դաշտի ներկայիս վիճակը հարմար չէ երեխաների համար, քանի որ անհարթ մակերեսը, խաղային գույքի բացակայությունը, լուսավորության բացակայությունը և այլն այն գրավիչ չեն դարձնում երեխաների համար։ Դաշտի վերանորոգումը կապահովի երեխաների համար ապահով և հյուրընկալ միջավայր՝ սպորտով զբաղվելու համար: Խաղահրապարակը կարող է նաև ծառայել դաշտի հարևանությամբ գտնվող Արմավիրի թիվ 8-րդ մանկապարտեզի սաների համար, ովքեր կօգտվեն խաղերից և կկարողանան կազմակերպել իրենց հետաքրքիր ժամանցը։ Բյուջեի համառոտ նկարագիրը Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 1 000 000 ՀՀ դրամ, որը պետք է ծառայի հետևյալ նպատակներին։ Շինարարական գույքի ձեռքբերում, Շինարարական աշխատանքների գումար, Անհրաժեշտ սպորտային գույքի ձեռքբերում (գնդակներ, պարաններ, դարպասի ցանց, բադմինտոն և այլն)։
0 3

0 0
Կանաչ համայնք և բարեկարգում
Համայնքի կանգառի նորոգում   Ջեմմա Առաքելյան   28 ապրիլ 2023 Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող նախկին «Հացի գործարանին» կից գտնվում է կանգառ, որը շատ վատ վիճակում է գտնվում։ Նախկինում այդ կանգառի առկայության դեպքում բնակիչները ավելի հաճախ էին օգտվում տրանսպորտից։ Եթե վերանորոգվի այդ կանգառը բնակիչները կսկսեն կրկին հաճախ օգտվել տրանսպորտից։ Ճիշտ է հիմա այդ կանգառը կա, բայց բնակիչները ավելի շատ օգտվում են տաքսիներից։ Չնայած նրան, որ տաքսիներն ավելի թանկ են քան հանրային տրանսպորտը։ Այս ծրագրի միջոցով կվերաիմաստավորվի այդ կանգառը և ավելի մեծ օգուտներ կտա համայնքային տրանսպորտին։ Այս ծրագիրը իր ազդեցությունը կունենա նաև բնապահպանական տեսանկյունից, քանի որ հանրային տրանսպորտը ավելի քիչ վնաս է հասցնում բնությանը։ Այդ վերանորոգումը տնտեսապես օգուտ կտա տրանսպորտի ոլորտին։ Այս ծրագրի համար կպահանջվի 700.000 դրամ, որը կօգտագործվի կանգառի վերանորոգման համար։
0 0
Տրանսպորտ
Կանաչապատում   Արմեն Կարապետյան   28 ապրիլ 2023 Արմավիր քաղաքի Մանուշակ մանկապարտեզի ետնամասը գտնվում է շատ աղտոտված և անապատացած վիճակում։ Առաջարկում եմ Արմավիր քաղաքի մասնակցային բյուջետավորուման համար նախատեսված գումարը ուղղել Արմավիր քաղաքի Մանուշակ մանկապարտեզի ետնամասի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին ։ Այդ տարածքի հարակից շենքերի բնակիչները իրենց ուժերով և միջոցներով ժամանակ առ ժամանակ կազմակերպում են շաբաթօրյակներ ՝ մաքրում շենքերի բակերը և կատարում են կանաչապատման աշխատանքներ , բայց ցավոք սրտի առաջին իսկ քամու ուժգնացումը շենքերի բակերը լցնում է պոլիեթիլենային տոպրակներով ։ Առաջարկում եմ նաև ավելացնել այդ հատվածում տեղադրված աղբարկղերի թիվը և կառուցել քամապաշտպան պատ։ Տարածքի մաքրությունը և բարեկարգումը կարող է ունենալ ոչ միայն էսթետիկ և բարեկարգ քաղաքի էֆեկտ, այլ կարևոր նշանակություն կունենա նաև առողջապահական տեսանկյունից։ Մանկապարտեզի սաները և տարածքի բնակիչները անմիջական շփում են ունենում տարածքի հետ, իսկ աղտոտված տարածքը կարող է պատճառ դառնալ տարբեր վիրուսային հիվանդությունների և վարակների տարածման։ Ծրագրի ընդհանուր արժեքը կլինի 800.000 ՀՀ դրամ։ Որը կծախսվի տեխնիկայի վարձակալություն, շինարարական աշխատանքների և նոր աղբամանների ձեռք բերման նպատակով։ Առավել մանրամասն բյուջե կներկայացվի գաղափարի հավանության արժանանալուց հետո։
0 1
Կանաչ համայնք և բարեկարգում
My Turn To Change Vol.3   Անհայտ օգտատեր   22 ապրիլ 2023 1. Խնդիր որը ցանկանում ենք հասցեագրել այս ծրագրի միջոցով․ Տեղական համայնքները վճռորոշ դեր են խաղում համերաշխ, բաց և ուժեղ հասարակություն կառուցելու գործում: Մարզերում և համայնքներում երիտասարդները կարևոր սոցիալական խումբ են, սակայն սոցիալական փոփոխությունների խթանման նրանց ներուժը հաճախ թերագնահատվ6ում է: Երիտասարդների ներգրավվումը համայնքի զարգացման, որոշումների կայացման գործընթացներում կարող է նպաստել կայուն կենսամիջավայրի ստեղծման և ուժեղ քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Մասնակցելով ժողովրդավարական գործընթացներին և որոշումների կայացմանը՝ երիտասարդները կարող են ձևավորել իրենց ապագան և իրենց համայնքներում ապրելու չափանիշները: Արմավիրում ապրող շատ երիտասարդներ հետաքրքրված չեն համայնքի խնդիրներով, շատ դեպքերում նրանք չունեն բավարար հմտություններ համայնքային խնդիրները վերհանելու, երիտասարդական կամ համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Այս խնդիրների լուծման համար շատ կարևոր է գտնել ոչ ֆորմալ կրթության արդյունավետ և արդի մեթոդոլոգիաներ՝ երիտասարդների մասնակցությունը խրախուսելու համար: Տեղական համայնքներում երիտասարդների ներգրավվածությունը խթանելու արդյունավետ միջոցներից է նրանց ոչ ֆորմալ խմբերի ձևավորումը, կոնֆլիկտների կառավարման և վերափոխման, թիմային աշխատանքի, ֆոնդահայթհայթման , համայնքային զարգացման ծրագրերի մշակման և կառավարման հմտությունների զարգացումը: Ուժեղացնելով այս հմտությունները՝ երիտասարդները կարող են դառնալ ավելի ակտիվ և ներգրավված քաղաքացիներ՝ խթանելով սոցիալական փոփոխությունները և ներգրավվելով համայնքային խնդիրների լուծման գործընթացներում: My Turn To Change vol.3 ծրագիրը Արմավիրի ակտիվ երիտասարդների կողմից իրականացվող շարունակական ծրագիր է, որը կիրականացվի արդեն երրորդ անգամ։ Նախորդ երկու Vol.1 և Vol.2 ծրագրերը (2020-2022 թթ․) իրականացվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և UNICEF-ի ֆինանսավորմամբ և վերջիններիս հետ համագործակցությամբ։ Նախորդ 2 ծրագրերին ունեցել ենք 24 մասնակից Արմավիր քաղաքից և հարակից համայնքներից։ Վերջիններիս կողմից ծրագրի ընթացքում իրականացվել են երիտասարդական ներուժի զարգացման, բնապահպանական, համայնքային զարգացման և այլ ուղղություններով 8 նախաձեռնություններ, որոնք էլ իրենց հերթին նպաստել են 200-ից ավել երիտասարդների կարողությունների զարգացմանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Այս ծրագրի հիմնական նպատակն է խրախուսել երիտասարդներին դառնալ համայնքի ակտիվ և նախաձեռնող քաղաքացիներ, ներգրավված լինել համայնքային զարգացման գործընթացներում՝ զարգացնելով իրենց իսկ հմտությունները: Ծրագիրը կենտրոնանալու է մասնակիցների ոչ ֆորմալ խմբերի ձևավորման, կոնֆլիկտների կառավարման և փոխակերպման, ֆոնդահայթհայթման և նախագծերի մշակման ու կառավարման հմտությունների զարգացման վրա՝ տարբեր ոչ ֆորմալ կրթական մեթոդների միջոցով: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել կայուն կենսամիջավայր, որտեղ երիտասարդները կարող են հզորանալ և ակտիվորեն իրենց ներդրումն ունենալ համայնքներում: 2. Ծրագրի հիմնական խնդիրները․ 1. Համախմբել Արմավիր խոշորացված համայնքի մասնակցային գործընթացներով, համայնքային զարգացմամբ հետաքրքրված ակտիվ երիտասարդների։ 2. Զարգացնել Արմավիր խոշորացված համայնքի 16-30 տարեկան 12 երիտասարդների կարողությունները թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, ծրագրերի մշակման, կառավարման և ֆոնդահայթհայթման ոլորտներում։ 3. Իրականացնել թիմերի կողմից առաջարկված 4 փոքր ենթադրամաշնորհային ծրագրեր Արմավիր խոշորացված համայնքի բնակավայրերում։ 4. Երիտասարդներին ներգրավվել տեղական և միջազգային երիտասարդական ցանցերում, նպաստել վերջիններիս իրազեկվածության մակարդակի բարձրացմանը առկա տեղական և միջազգային հնարավորությունների մասին։ 3. Հիմնական գործողություններ․ 1. Իրականացնել մասնակիցների հավաքագրում Արմավիր խոշորացված համայնքի երիտասարդների շրջանում օնլայն հայտադիմումի և ընտրության միջոցով։ 2. Կազմակերպել և անցկացնել 2 անգամ 2 օրյա արտագնա դասընթաց 12 մասնակիցների համար վերընշված թեմաներով։ 3. Իրականացնել համայնքային զարգացման առնվազն 3 նախաձեռնություն մասնակիցների կողմից։ 4. Ծրագրի կանխատեսվող արդյունքները․ 1.Առնվազն 12 երիտասարդ Արմավիր խոշորացված համայնքից կզարգացնեն իրենց հմտությունները թիմային աշխատանքի, կոնֆլիկտների կառավարման, ծրագրերի մշակման և կառավարման ոլորտներում։ 2.Համայնքը կունենա 3-4 երիտասարդից բաղկացած 4 ոչ ֆորմալ խմբեր, որոնք հետագայում արդեն փորձառու մենթորների աջակցությամբ կաշխատեն համայնքային զարգացման և երիտասարդական ծրագրերի մշակմամբ և ֆոնդահայթհայթմամբ։ 3.Խոշորացված համայնքի 3-4 բնակավայրերում կիրականացվի առնվազն 3 փոքր ենթադրամաշնորհային ծրագիր, ներգրավվելով առնվեզն 100 երիտասարդի և նպաստելով վերջիններիս նոր հմտությունների ձեռքբերմանը։
0 0
Կրթություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner