Այսօր: Հինգշաբթի, 21 Օգոստոսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.08.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Արմավիր համայնքի սիրելի՛ երիտասարդներ
Ապագայի նկատմամբ լավատեսական տրամադրությամբ շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։
Դուք շատ կարևոր ու մեծ դեր ունեք և նպաստում եք զարգացման ուղիով առաջ ընթացող մեր համայնքի ամենօրյա ձեռքբերումներով հաջողությունների վերելքին:
Ձեր ակտիվ մասնակցությամբ դուք նոր ու երիտասարդական շունչ եք տալիս յուրաքանչյուր նախաձեռնության և ձեր առաջադեմ կարողություններով ավագ սերնդի հետ մեր համայնքը դարձնում եք մրցունակ՝ համայնքային կյանքը գրավիչ և միջավայրը ժամանակակից լուծումներով բարեկեցիկ դարձնելու նոր գաղափարների ասպարեզում:
Շարունակե՛ք ստեղծագործել և զարգացնել ձեր լուսավոր միտքը նոր բարձունքներ նվաճելու և հաջողություններ ամրագրելու պատրաստակամությամբ:
12.08.25 Հայտարարություն
Սիրելի՛ արմավիրցիներ,
Օգոստոսի 13-ին՝ ժամը 19:30-ին, բոլորիդ սիրով հրավիրում ենք Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակ՝ մասնակցելու երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառման բարձր տրամադրությունը կապահովեն DJ Vakcina-ն, Արմեն Դոլինյանը և «Rozi dance» պարային համույթը:
📍Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակ
🗓️Օգոստոսի 13
🕣 19:30
08.08.25 Հայտարարություն
🔊Սիրելի՛ ֆուտբոլասեր արմավիրցիներ
⚽️Սարդարապատ ֆուտբոլային ակումբի առաջին խաղը՝ սեփական հարկի տակ:
📌Օգոստոսի 12-ին, ժամը 17:00-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտում տեղի կունենա Սարդարապատ ՖԱ և Ուրարտու ՖԱ հանդիպումը:
🗓️ Օգոստոսի 12
🕔 17:00
📍Արմավիրի քաղաքային մարզադաշտ
07.08.25 Աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը համայնքի ղեկավարի տեղակալների, գյուղերի վարչական ղեկավարների և աշխատակազմի քարտուղարի մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշին, համայնքում իրականացվող շինաշխատանքներին, աղբահանությանը, սանիտարական մաքրման աշխատանքներին, լուսավորության համակարգի ընդլայնմանը և այլ կարևոր հարցերի:
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվել է ցուցումներ և հանձնարարականներ:
02.08.25 Լավ լուր

Արմավիրի բժշկական կենտրոնում 2025 թվականի հուլիս ամսին լույս աշխարհ է եկել 61 երեխա՝ 26 աղջիկ և 35 տղա

01.08.25 Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը․

Արմավիր համայնքի 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 574 649 009 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 51 376 294 ՀՀ դրամով կամ 9,8 %-ով:

29.07.25 Հանդիպում Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի բնակիչների հետ․

Աշխատանքային օրվա սկզբում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպում է ունեցել Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 8 և թիվ 10 շենքերի մի քանի բնակիչների հետ, որոնց հետ քննարկվել են 2025 թվականի հունիսի 30-ին ուժգին քամու հետևանքով պատճառված վնասների վերականգնման վերաբերյալ հարցեր։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Արմավիր համայնքում շինարարական եռուզեռ է։
Արմավիր համայնքում կառուցվող և հիմնանորոգվող մանկա
Առաջինի Լուրեր լրատվականի անդրադարձն Արմավիր համայ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner