17.12.24
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյան այցելել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոց։
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելել է Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շինհրապարակ, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Հողային աշխատանքներն ավարտված են, այս պահին իրականացվում են բազալտե եզրաքարերի տեղադրման, երթևեկելի մասի ավազակոպճի և խճի տեղադրման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարը շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը, տվել հանձնարարականներ՝ աշխատանքները որակով իրականացնելու հետ կապված։
|
|
16.12.24
«Այդ հմուտ, հանճարեղ Լոռեցին․․․» խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթ
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիր քաղաքի Մշակույթի տան դահլիճում ներկա է գտնվել Մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին նվիրված, «Այդ հմուտ, հանճարեղ Լոռեցին․․․» խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթին։ Ցերեկույթի ընթացքում գրադարան հաճախող տարբեր տարիքի ընթերցասերների կողմից ներկայացվեցին Թումանյանի հարուստ ստեղծագործական ժառանգությունից, այդ թվում ժողովրդական մեծ սեր վայելող հեքիաթներից՝ Անբան Հուռին, Քաջ Նազարը, Շունն ու կատուն, որտեղ հերոսները հանդես եկան միամիտ ու անկեղծ լոռեցու ստեղծագործական կերպարներով։ Ցերեկույթը կազմակերպել էր «Արմավիր քաղաքի գրադարան» ՀՈԱԿ-ի 2-րդ մասնաճյուղի առաջին կարգի գրադարանավարուհի Կարինե Թոփալյանը։
|
|
13.12.24
Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ
|
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի դեկտեմբերի 13-ի թիվ 15 արտահերթ նիստը: Նիստը վարում էր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը: Նիստի օրակարգում ներառված թվով 14 հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ: Նիստին ներկա էին գյուղերի վարչական ղեկավարներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրեններ, բնակիչներ, դպրոցականներ:
|
|
13.12.24
Հանդիպում ավագ դպրոցի սաների հետ։
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքապետարանում այսօր ընդունել է Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանին, ուսուցչական անձնակազմին և դպրոցի աշակերտներին։ Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը պատասխանել է դպրոցի սաների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերին։ Վարշամ Սարգսյանն իր խոսքում կարևորել է նրանց մասնակցությունը համայնքային կյանքին և համայնքում իրականացվող ծրագրերի իրականացմանը՝ գնահատելով նաև նրանց դերը համայնքային կյանքի ապագայի կերտմանը։
|
|
12.12.24
Արմավիր համայնքը պատրաստվում է Ամանորին
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ ընթացքի մեջ են Արմավիր համայնքում Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված փողոցների և Արմավիր քաղաքի գլխավոր տոնածառի զարդարման աշխատանքները։ Նշենք, որ այս տարվա զարդարվող տոնածառի բարձրությունը մոտ 2 մետրով ավել է նախորդ տարվա տոնածառից։ Տարվում են աշխատանքներ Հանրապետության փողոցի զարդարանքը նորովի կազմակերպելու ուղղությամբ, որը էլ ավելի տոնական ու լուսավոր կդարձնի մեր հարազատ ու սիրելի քաղաքը։ Զարդարման աշխատանքների ավարտով պայմանավորված՝ լրացուցիչ կտեղեկացվի տոնածառի լույսերի վառման միջոցառման մասին։
|
|
11.12.24
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 11։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի վեցերորդ նստաշրջանի դեկտեմբերի 13-ի թիվ 15 արտահերթ նիստը։ Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի մեծ դահլիճում (ք․ Արմավիր Հանրապետության 32)։ Նիստի օրակարգում ներառված է 14 հարց:
|
|
11.12.24
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Մյասնիկյան գյուղ
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոց, որտեղ ավարտին են մոտենում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Այս պահին ընթանում են ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքները, որին կհաջորդի ճանապարհի գծանշումը և ճանապարհային նշաններով կահավորումը։ Աշխատանքներն իրականացվում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի ընդհանուր մրցութային արժեքը կազմում է 67 417 170 ՀՀ դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է 65% համայնքային և 35% պետական բյուջեներից։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |