Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.25 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիսավոր կերպով շնորհավորել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Լևիկ Հայրապետյանին՝ ծննդյան 85-ամյակի առիթով:

Այսօր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների, համայնքի բնակիչների մասնակցությամբ հանդիսավոր շնորհավորել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Լևիկ Լևոնի Հայրապետյանին ծննդյան 85-ամյակի և Արմավիր համայնքում պատվավոր քաղաքացու իր կոչմանն արժանի հեղինակավոր ակտիվ հասարակական և մշակութային գործունեություն ծավալելու կապակցությամբ՝ ցանկանալով նրան քաջ առողջություն և իր ունեցած վաստակին ու ձեռքբերումներին արժանի վայելում:

16.07.25 Հայտարարություն

Տեղեկացվում է, որ 2025 թվականի հուլիսի 18-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 09 արտահերթ նիստը:

Նիստի օրակարգում ներառված է 14 հարց:

Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):

14.07.25 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՆՈՒՀ-երի տնօրենների հետ․
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:
Խորհրդակցության ընթացքում տնօրենների հետ քննարկվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկա խնդիրները, կրթությանը և կարգապահությանը վերաբերող հարցեր, մանկապարտեզների տնօրենների և ոլորտը համակարգող բաժնի աշխատակիցներին տվեցի հանձնարարականներ:
11.07.25 Արմավիր համայնքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները․
Արմավիր համայնքում շարունակվում են լուսավորության ցանցի կառուցման և ընդլայնման աշխատանքները:
Արմավիր համայնքի Այգեվան գյուղի թիվ 18 փողոցում կառուցվել է 470 մետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է թվով 13 լեդ լուսատու:
Մյասնիկյան գյուղի թիվ 8 և թիվ 9 փողոցներում, Այգեգործների թաղամասում կառուցվել է ընդհանուր 2050 մետր երկարությամբ լուսավորության ցանց, տեղադրվել է թվով 49 լեդ լուսատու:
10.07.25 Ապակենտրոնացման միջազգային գործընկերների աշխատանքային խմբի հանդիպում.
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքապետարանում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ավստրիայի զարգացման գործակալության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, ՀՀ ՏԿԵ նախախարության և «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործընկերներին:Հանդիպման ընթացքում ներկաներն այցելել են 2024 թվականի մասնակցային բյուջետավորման ծրագրով իրականացվող Արմավիր քաղաքի հրապարակամերձ հատվածում ժամանակակից լուծումներով կառուցվող այգի, որտեղ այս պահին ընթանում են ավարտական փուլի աշխատանքները։Հաջորդիվ այցելել են Արմավիր համայնքի Մյասնիկյան ... Մանրամասն
09.07.25 Ֆեստիվառը գալիս է Արմավիր
👋🏼Ասում էինք չէ՞, լավ բան ենք մտածել։
🎉Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին, ֆեստիվառը գալու է Արմավիր։
✨Սիրելի՛ արմավիրցիներ, պատրաստվե՛ք, շա՜տ հյուրեր ենք ունենալու ու շա՜տ լավ է անցնելու։
05.07.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արմավիր համայնքի սիրելի՛ բնակիչներ Օրվա տոնի խորհրդով շնորհավորում եմ բոլորիս:Լինելով բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ՝ Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, իր մեջ սահմանելով պետական բոլոր ինստիտուտների գործունեության հիմունքները, առաջնահերթ արժևորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն արժեքը:Յուրաքանչյուրս պետք է ընկալենք մեզ վերապահված սահմանադրական այս չափորոշիչը և նույնպես բարձրագույն պարտավորությունների պատասխանատվությամբ վերաբերվենք մեր անելիքներին և հանրային բարեվարքությանը:Կարևորելով իրավական պետություն կառուցելու մեր պատրաստակամությունը՝ յուրաքանչյուրս պետք է հետևենք պետության կողմից սահմանված վարքագծի կանոններին և չշեղվենք օրենքով սահմանված գործընթացներում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Արմավիր համայնքի ղեկավար ամփոփում է պաշտոնավարման
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner