Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.08.24 Այց Արմավիր համայնքի Լենուղի գյուղի և Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզներ։
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալների հետ այցելել է Լենուղի գյուղի մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցման շինհրապարակ և Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին։Լենուղի գյուղում 144 սանի համար նախատեսված՝ ժամանակակից բոլոր չափորոշիչներին համապատասխան մանկապարտեզի կառուցման ընդհանուր արժեքը 855 689 611 ՀՀ դրամ է:Ծրագիրն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի պատվերով ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Ծրագրով նախատեսված մանկապարտեզի կառուցումն իրականացվելու է նոր գույքով և տեխնիկայով ամբողջական կահավորմամբ, բակային հատվածի բարեկարգմամբ ... Մանրամասն
23.08.24 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալի, գյուղերի վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին, լուսավորության ցանցի ընդլայնմանը և այլ հարցերի:
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
22.08.24 Հանդիպումներն Արմավիր համայնքի բնակիչների հետ շարունակվում են:
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի Շիրազի փողոց՝ հանդիպելու բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրին իրենց հուզող՝ փողոցի ասֆալտապատման, լուսավորության հետ կապված և այլ կենսական նշանակության հարցեր:
Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նրանց կողմից բարձրացված հարցերը կքննարկվեն համապատասխան ստորաբաժանումների հետ:
22.08.24 Հանդիպումներն Արմավիր համայնքի բնակիչների հետ շարունակվում են:
Աշխատանքային օրվա ավարտին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի Շիրազի փողոց՝ հանդիպելու բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրին իրենց հուզող՝ փողոցի ասֆալտապատման, լուսավորության հետ կապված և այլ կենսական նշանակության հարցեր:
Բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նրանց կողմից բարձրացված հարցերը կքննարկվեն համապատասխան ստորաբաժանումների հետ:
22.08.24 րմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Արմավիր քաղաքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 մսուր-մանկապարտեզներ։
Աշխատանքային օրվա սկզբում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր քաղաքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 մսուր-մանկապարտեզներ։Մանկապարտեզների շենքերում շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը տնօրենների և աշխատակիցների հետ քննարկել է սննդի բարձր որակի, դրանց մատակարարման, շենքային պայմանների հետ կապված հարցեր։Վերը նշված երեք մանկապարտեզները վերջերս մասնակի համալրվել են նոր գույքով՝ մանկապարտեզ հաճախող երեխաների առօրյան էլ ավելի հարմարավետ դարձնելու համար։Շրջայցի վերջում համայնքի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև աշխատակիցներին շնորհակալություն ... Մանրամասն
21.08.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն ընդունել է Աշխարհի պատանեկան բազկամարտի մրցաշարի ոսկե մեդալակիր Ռաֆիկ Կոստանյանին
Այսօր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանում ընդունել է Մոլդովայում կայացած Աշխարհի պատանեկան բազկամարտի մրցաշարի ոսկե մեդալակիր, Արմավիր քաղաքի բնակիչ Ռաֆիկ Կոստանյանին:
Համայնքի ղեկավարը շնորհավորել է մարզիկին հաղթանակի առիթով, ցանկացել նրան նորանոր հաղթանակներ և վերելքներ:
20.08.24 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այցելել է Արմավիր համայնքի Նորավան գյուղ
Օգոստոսի 20-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Արմավիր համայնքի Նորավան գյուղ` շինհրապարակում հետևելու Քաղաքաշինության կոմիտեի պատվերով, ՀՀ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մոդուլային տիպի մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքին:Ծրագրով նախատեսված մոդուլային տիպի մանկապարտեզի կառուցումն իրականացվելու է նոր, ժամանակակից գույքով ամբողջական կահավորմամբ, բակային հատվածի բարեկարգմամբ և խաղահրապարակի կառուցմամբ՝ նախատեսված 144 երեխայի համար:Մանկապարտեզի կառուցման ընդհանուր արժեքը 742 453 400 դրամ է:Աշխատանքները սկսվել են այս տարվա գարնանը, 2025 թվականի տարեսկզբին ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Մասնակցային բյուջետավորում 2024
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner