28.06.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հայտարարվում են մրցույթներ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 8 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (1 դրույք) և հոգեբանի (1 դրույք) թափուր տեղերի համար։Մեթոդիստի և լոգոպեդի պաշտոնների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։Մրցույթների մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝1․ դիմում ...
Մանրամասն |
|
10.06.24
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
Հայտարարվում է մրցույթ «ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լուկաշին գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մեթոդիստի (0,5 դրույք) թափուր տեղի համար։Մեթոդիստի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ հիմնադրի հաստատած դրույքաչափի։Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մանագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու Է երկու փուլով ՝ գրավոր և բանավոր` ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարի կողմից հաստատված հարցաշարերի։Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին պետք է ներկայացնի՝1․ դիմում ...
Մանրամասն |
|
27.05.24
Հանրային քննարկում
|
ՀԱՐԳԵԼԻ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունիսի 13-ին, ժամը 11:00-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2025-2027թթ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2025 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքի կողմից ներկայացված ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկման նյութը տես հայտարարություններ բաժնում։
|
|
24.05.24
Հայտարարություն
|
Տեղեկացվում է, որ 2024 թվականի մայիսի 31-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32) տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի հինգերորդ նստաշրջանի մայիսի 31-ի թիվ 07 հերթական նիստը։ Օրակարգում ներառված է 11 հարց։
|
|
24.05.24
🎊ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ վերջին զանգի կապակցությամբ։ Սա վերջին զանգ է դպրոցական ուսումնառության կյանքի հետ կապված և սկիզբ է գիտելիքներով զինված կյանքի նոր ճանապարհի, որը ձեզանից պահանջում է ինքնատիպ դրսևորումներով ակտիվ մասնակցություն հանրային կյանքին և շարունակություն կրթական այլ հաստատություններում։ Թող նոր ճանապարհը լինի կանաչ, խաղաղ ու հաջողություններով լի։ Բարի երթ, սիրելի՛ շրջանավարտներ։
|
|
23.05.24
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը այցելել է «Միտք» ՀԿ
|
Աշխատանքային օրվա վերջում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Պետրոսյանի հետ այցելել է «Միտք» ՀԿ: «Միտք» ՀԿ-ի կողմից կազմակերպված քննարկմանը մասնակցում էին հասարակական կազմակերպության անդամները, ինչպես նաև համայնքի ակտիվ երիտասարդները: Համայնքի ղեկավարը հանդիպման ընթացքում երիտասարդների հետ քննարկել է Արմավիր համայնքում իրականացվող լայնածավալ աշխատանքների, կանաչ գոտիների, այգիների ստեղծմանը, լուսավորությանը և համայնքին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր: Հանդիպման ավարտին Վարշամ Սարգսյանը տվել է երիտասարդներին հուզող հարցերի պատասխանները ու պայմանավորվել ավելի հաճախ հանդիպել:
|
|
22.05.24
Շառլ Ազնավուր՝ 100
|
Մայիսի 22-ին՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի հետ ծաղիկներ է խոնարհել Արմավիր քաղաքում գտնվող, մեծանուն հային նվիրված հուշակոթողի մոտ և հարգանքի տուրք մատուցել մեծ հայի հիշատակին:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |