Այսօր: Երկուշաբթի, 14 Ապրիլի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Գարնանային բնության զարթոնքին ձուլված մայրության և գեղեցկության տոնի առթիվ ջերմագին շնորհավորանքներս եմ ուղղում ձեզ՝ ցանկանալով անսահման երջանկություն, սեր, խաղաղություն, ներդաշնակություն մայր բնության բոլոր գույների հետ։
Թող ձեր նվիրական երազանքներն իրականություն դառնան, որոնք ձեզանից հորդում են անսպառ և ուղղված են ամենքին։
Եղե՛ք փարոս և լույս սփռեք ամենուրեք։
06.04.25 «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն Արմավիր քաղաքում.

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունն Արմավիր քաղաքում.

04.04.25 Գարնանային աշխատանքներն Արմավիր համայնքում շարունակվում են.
🌳Համայնքի այգիներում և պուրակներում իրականացվում են հողի փխրեցման, սանմաքրման և գարնանային այլ աշխատանքներ:
01.04.25 Իրազեկում
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 60.3-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը պարտավոր են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ Պետական ռեգիստր) ներկայացնել՝1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։Իրական ... Մանրամասն
01.04.25 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
Համայնքի ղեկավարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել Արմավիր համայնք այցի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղիները։
Երկուստեք ներկայացրել են արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, բիզնես միջավայրի, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտների հետ կապված առկա հնարավորությունները։
Հանդիպմանը ներկա էին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ տնօրեն Նաիրա Առաքելյանը, Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։
01.04.25 Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն։
Արմավիր համայնքի ղեկավար Վարշա Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 18 քաղաքացիների։
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։
Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
01.04.25 Արմավիր համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2025 թվականի առաջին եռամսյակում

Հունվար-մարտ ամիսների (2025թ. առաջին եռամսյակ) սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 252 525 729 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 20 113 145 ՀՀ դրամով կամ 8,7 %-ով:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Մասնակցային բյուջետավորում
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner