21.07.25
Հայտարարություն
|
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը:Հարցաշարին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև լրացնել ստորև նշված ...
Մանրամասն |
|
21.07.25
Աշխատանքային հերթական խորհրդակցությունը.
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքի ղեկավարի տեղակալների և գյուղերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը, աղբահանությանը, սանիտարական մաքրման աշխատանքներին, համայնքում իրականացվող շինաշխատանքներին: Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը տվել է հանձնարարականներ և ցուցումներ:
|
|
18.07.25
Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ․
|
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 09 արտահերթ նիստը: Նիստը վարում էր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
18.07.25
Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3Ա շենքի բակում կառուցվում է ջրամատակարարման նոր համակարգ․
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը տեղում հետևել է Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի 3Ա շենքի բակում ջրամատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքների ընթացքին: 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների մրցութային արժեքը 1 920 000 ՀՀ դրամ է (35% համայնք, 65% պետություն): Շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ քննարկվել են իրականացվող աշխատանքների ժամանակին, պատշաճ և որակով կատարումը:
|
|
16.07.25
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիսավոր կերպով շնորհավորել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Լևիկ Հայրապետյանին՝ ծննդյան 85-ամյակի առիթով:
|
Այսօր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում համայնքի ավագանու անդամների, համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների, համայնքի բնակիչների մասնակցությամբ հանդիսավոր շնորհավորել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի Լևիկ Լևոնի Հայրապետյանին ծննդյան 85-ամյակի և Արմավիր համայնքում պատվավոր քաղաքացու իր կոչմանն արժանի հեղինակավոր ակտիվ հասարակական և մշակութային գործունեություն ծավալելու կապակցությամբ՝ ցանկանալով նրան քաջ առողջություն և իր ունեցած վաստակին ու ձեռքբերումներին արժանի վայելում:
|
|
16.07.25
Հայտարարություն
|
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հուլիսի 18-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 09 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 14 հարց:
Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
|
|
14.07.25
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՆՈՒՀ-երի տնօրենների հետ․
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքապետարանում խորհրդակցություն է անցկացրել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում տնօրենների հետ քննարկվել են նախադպրոցական ուսումնական հաստատությունների առկա խնդիրները, կրթությանը և կարգապահությանը վերաբերող հարցեր, մանկապարտեզների տնօրենների և ոլորտը համակարգող բաժնի աշխատակիցներին տվեցի հանձնարարականներ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |