03.05.25
Համապետական շաբաթօրյակն Արմավիր համայնքում.
|
Մայիսի 3-ին Արմավիր համայնքի ողջ տարածքում անցկացվեց համապետական շաբաթօրյակ: Վաղ առավոտից Արմավիր համայնքում նախատեսված համապետական շաբաթօրյակի շրջանակներում ակտիվ աշխատանքներ իրականացվեցին համայնքային կառույցներում, զբոսայգիներում, պուրակներում, փողոցներում, բակերում, գյուղական բնակավայրերում: Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքային և պետական կառույցների, կազմակերպությունների աշխատակիցները, զորամասի զինծառայողները, դպրոցականները, ուսանողները, համայնքի բնակիչները: Միասին մաքուր պահե՛նք մեր համայնքը, որը մեր հայրենիքի մի մասն է:
|
|
03.05.25
Շարունակելով համայնքի բնակիչների հետ հանդիպումները․
|
Շարունակելով համայնքի բնակիչների հետ հանդիպումները՝ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյաննայս անգամ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 35 և 37 շենքերի բակում էր, որտեղ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի, համայնքի ավագանու անդամների հետ հանդիպել է բնակիչների հետ: Հանդիպման ժամանակ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում վերջիններս ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ կապված շենքերի բակերի բարեկարգման, կանաչապատման, խաղադաշտի կառուցման հետ: Համայնքի ղեկավարը քաղաքացիների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ քննարկել իրենց կողմից բարձրացրած հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետում տալ համապատասխան լուծումներ:
|
|
02.05.25
Արմավիր համայնքի ղեկավարը հանդիպել է Արմավիր ԲԿ-ի տնօրինության և բուժանձնակազմի հետ
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինության և բուժանձնակազմի հետ: Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին բնակչության առողջությանն ուղղված իրենց կողմից մեծ նվիրումով կատարվող աշխատանքի համար: Հանդիպման ընթացքում ներկայացրել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող բազմաթիվ աշխատանքների մասին: Այնուհետև ծավալվեցլ է ջերմ ու անկեղծ զրույց-երկխոսություն:
|
|
01.05.25
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով։ Աշխատանքն է այն կարևորագույն գործոնը, որով ինքնաբավ զգացողությամբ յուրաքանչյուրս մեր կարողություններով մասնակցում ենք թե՛ ընդհանուր գործերի իրականացմանը, թե՛ նպաստում ենք բարեկեցիկ միջավայր ստեղծելուն, և որով կարողանում ենք նոր պատկերացումներով ապահովել նոր արարումներ։ Աշխատանքը համախմբում է բոլորիս, որի շնորհիվ համատեղ ջանքերով ձգտում ենք ապահովել առաջընթաց։ Աշխատե՛նք միասին, շենացնե՛նք մեր համայնքը միասին, վայելե՛նք բարեկեցիկ միջավայրում արժանապատիվ հանգիստ:
|
|
29.04.25
Հանդիպում Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ
|
Համայնքային կառավարման հաշվետվողականության և համայնքի բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այս անգամ Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում էր: Աշխատանքային օրվա ընթացում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Արմավիր համայնքում իրականացվող, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին: Քննարկման ավարտին ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան, համայնքի ղեկավարը պատասխանել է ուսուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի
|
|
26.04.25
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներՇնորհավորում եմ բոլորիս ՀՀ Քաղաքացու օրվա առիթով։Օր, որն ունի ընդհանրական բնույթ և յուրաքանչյուրս պետք է այս մեկ օրվա արժևորման և օրը բովանդակային ապրելու սկզբունքով գիտակցված կառուցենք յուրաքանչյուր օրվա հետ կապված առաջընթաց գաղափարներով ժամանակը պլանավորելու և մեր նախաձեռնություններով ճիշտ կառավարելու կարողությունները։Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սեռից ու տարիքից, անկախ կրթական մակարդակից, իր դրական պատկերացումներով պետք է մասնակցի առօրյա կյանքի ձևավորմանը, որը հանրային կյանքի մի մասն է կազմում։Եկե՛ք միասին, մեր իրավունքներից զատ, մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր պարտականություններին, որոնք բազմազան են և պահանջում են բարեխիղճ աշխատանք։Ինքներս շունչ ...
Մանրամասն |
|
26.04.25
«Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում կազմակերպված Հեքեթոնն «ԱԶԿ» ՀԿ-ում.
|
Այսօր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում ներկա է գտնվել «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում կազմակերպված Հեքեթոնին, որի նպատակը Արմավիր և Մեծամոր համայնքներում կառավարման նոր մշակույթի ձևավորումն է՝ համայնքի զարգացման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվման նորարարական լուծումների միջոցով։Համայնքի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել «ԱԶԿ» ՀԿ տնօրեն Նաիրա Առաքելյանին՝ կազմակերպված Հեքեթոնի, իսկ երիտասարդներին՝ համայնքային կյանքին ակտիվ մասնակցության համար։Այնուհետև ծավալվեց հարց ու պատասխան, համայնքի ղեկավարը ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |