Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 31.03.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին: