Այսօր: Երեքշաբթի, 6 Մայիսի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.05.25 Համապետական շաբաթօրյակն Արմավիր համայնքում.
Մայիսի 3-ին Արմավիր համայնքի ողջ տարածքում անցկացվեց համապետական շաբաթօրյակ:
Վաղ առավոտից Արմավիր համայնքում նախատեսված համապետական շաբաթօրյակի շրջանակներում ակտիվ աշխատանքներ իրականացվեցին համայնքային կառույցներում, զբոսայգիներում, պուրակներում, փողոցներում, բակերում, գյուղական բնակավայրերում:
Շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան համայնքային և պետական կառույցների, կազմակերպությունների աշխատակիցները, զորամասի զինծառայողները, դպրոցականները, ուսանողները, համայնքի բնակիչները:
Միասին մաքուր պահե՛նք մեր համայնքը, որը մեր հայրենիքի մի մասն է:
03.05.25 Շարունակելով համայնքի բնակիչների հետ հանդիպումները․
Շարունակելով համայնքի բնակիչների հետ հանդիպումները՝ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյաննայս անգամ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 35 և 37 շենքերի բակում էր, որտեղ համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի, համայնքի ավագանու անդամների հետ հանդիպել է բնակիչների հետ:
Հանդիպման ժամանակ ծավալված ակտիվ քննարկման ընթացքում վերջիններս ներկայացրին իրենց հուզող հարցերը՝ կապված շենքերի բակերի բարեկարգման, կանաչապատման, խաղադաշտի կառուցման հետ:
Համայնքի ղեկավարը քաղաքացիների հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ քննարկել իրենց կողմից բարձրացրած հարցերը և հնարավորինս սեղմ ժամկետում տալ համապատասխան լուծումներ:
02.05.25 Արմավիր համայնքի ղեկավարը հանդիպել է Արմավիր ԲԿ-ի տնօրինության և բուժանձնակազմի հետ
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրինության և բուժանձնակազմի հետ:
Հանդիպման սկզբում համայնքի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին բնակչության առողջությանն ուղղված իրենց կողմից մեծ նվիրումով կատարվող աշխատանքի համար:
Հանդիպման ընթացքում ներկայացրել է իրականացված և ընթացքի մեջ գտնվող բազմաթիվ աշխատանքների մասին:
Այնուհետև ծավալվեցլ է ջերմ ու անկեղծ զրույց-երկխոսություն:
01.05.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հարգելի՛ արմավիրցիներ
Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի օրվա առիթով։
Աշխատանքն է այն կարևորագույն գործոնը, որով ինքնաբավ զգացողությամբ յուրաքանչյուրս մեր կարողություններով մասնակցում ենք թե՛ ընդհանուր գործերի իրականացմանը, թե՛ նպաստում ենք բարեկեցիկ միջավայր ստեղծելուն, և որով կարողանում ենք նոր պատկերացումներով ապահովել նոր արարումներ։
Աշխատանքը համախմբում է բոլորիս, որի շնորհիվ համատեղ ջանքերով ձգտում ենք ապահովել առաջընթաց։
Աշխատե՛նք միասին, շենացնե՛նք մեր համայնքը միասին, վայելե՛նք բարեկեցիկ միջավայրում արժանապատիվ հանգիստ:
29.04.25 Հանդիպում Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ
Համայնքային կառավարման հաշվետվողականության և համայնքի բնակիչների հետ հանդիպումների շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն այս անգամ Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում էր:
Աշխատանքային օրվա ընթացում համայնքի ղեկավարը հանդիպում է ունեցել դպրոցի տնօրինության և ուսուցչական անձնակազմի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել են Արմավիր համայնքում իրականացվող, ընթացքի մեջ գտնվող և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին:
Քննարկման ավարտին ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան, համայնքի ղեկավարը պատասխանել է ուսուցիչներին հուզող բազմաթիվ հարցերի
26.04.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներՇնորհավորում եմ բոլորիս ՀՀ Քաղաքացու օրվա առիթով։Օր, որն ունի ընդհանրական բնույթ և յուրաքանչյուրս պետք է այս մեկ օրվա արժևորման և օրը բովանդակային ապրելու սկզբունքով գիտակցված կառուցենք յուրաքանչյուր օրվա հետ կապված առաջընթաց գաղափարներով ժամանակը պլանավորելու և մեր նախաձեռնություններով ճիշտ կառավարելու կարողությունները։Մեզանից յուրաքանչյուրը, անկախ սեռից ու տարիքից, անկախ կրթական մակարդակից, իր դրական պատկերացումներով պետք է մասնակցի առօրյա կյանքի ձևավորմանը, որը հանրային կյանքի մի մասն է կազմում։Եկե՛ք միասին, մեր իրավունքներից զատ, մեծ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր պարտականություններին, որոնք բազմազան են և պահանջում են բարեխիղճ աշխատանք։Ինքներս շունչ ... Մանրամասն
26.04.25 «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում կազմակերպված Հեքեթոնն «ԱԶԿ» ՀԿ-ում.
Այսօր Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում ներկա է գտնվել «Երիտասարդների ներառման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում կազմակերպված Հեքեթոնին, որի նպատակը Արմավիր և Մեծամոր համայնքներում կառավարման նոր մշակույթի ձևավորումն է՝ համայնքի զարգացման և որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավվման նորարարական լուծումների միջոցով։Համայնքի ղեկավարը ողջունել է ներկաներին, շնորհակալություն հայտնել «ԱԶԿ» ՀԿ տնօրեն Նաիրա Առաքելյանին՝ կազմակերպված Հեքեթոնի, իսկ երիտասարդներին՝ համայնքային կյանքին ակտիվ մասնակցության համար։Այնուհետև ծավալվեց հարց ու պատասխան, համայնքի ղեկավարը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
Արմավիր համայնքի ղեկավար ամփոփում է պաշտոնավարման
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner