01.04.25
Իրազեկում
|
Համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 60.3-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձինք՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը պարտավոր են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն (այսուհետ՝ Պետական ռեգիստր) ներկայացնել՝1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ։Իրական ...
Մանրամասն |
|
01.04.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացվում է, որ 2025 թվականի ապրիլի 1-ին, ժամը 14:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն:
Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 31.03.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
|
|
01.04.25
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։
|
Համայնքի ղեկավարը ողջունել է դեսպանին, շնորհակալություն հայտնել Արմավիր համայնք այցի համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կողմերի միջև համագործակցության հնարավոր ուղիները։ Երկուստեք ներկայացրել են արդյունաբերության, գյուղատնտեսության, առևտրի, բիզնես միջավայրի, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտների հետ կապված առկա հնարավորությունները։ Հանդիպմանը ներկա էին «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ տնօրեն Նաիրա Առաքելյանը, Արմավիր համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ։
|
|
01.04.25
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն։
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշա Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 18 քաղաքացիների։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։ Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
|
|
01.04.25
Արմավիր համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2025 թվականի առաջին եռամսյակում
|
Հունվար-մարտ ամիսների (2025թ. առաջին եռամսյակ) սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 252 525 729 ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավել է 20 113 145 ՀՀ դրամով կամ 8,7 %-ով:
|
|
29.03.25
Բարեկագման աշխատանքներ Արմավիր համայնքում․
|
Գարնանային բարեկարգման աշխատանքներով պայմանավորված՝ Արմավիր համայնքի ամբողջ տարածքում վերանորոգվում և վերատեղադրվում են նստարանները և աղբամանները։ Համայնքը հոգատարություն է սիրում։
|
|
28.03.25
Արմավիր համայնքի ավագանու հերթական նիստ.
|
Մարտի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի յոթերորդ նստաշրջանի մարտի 28-ի թիվ 04 հերթական նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |