Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդհոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով, հիմք ընդունելով Խաչիկ Ավդալյանի 20․12.2024թ. թիվ 7010 դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սահմանապահների-Շահումյան փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 17122024-04-0039 վկայական) զբաղեցրած տարածքի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին և հաշվի առնելով այն, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սահմանապահների փողոց 39/2 հասցեում գտնվող հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 05052025-04-0069 վկայական) փաստացի մակերեսը կազմում է 54,0 քմ մակերես, որի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա: Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 11-ի N 102-Ն որոշմամբ հաստատված Արմավիր համայնքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2 և 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաք Սահմանապահների-Շահումյան փողոց 2 հասցեին կից Արմավիր քաղաք Սահմանապահների փողոց 39/2 հասցեում գտնվող 54,0 քմ մակերեսով հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով կադաստրային գնի չափով 1քմ-ը 4441.8 ՀՀ դրամ արժեքով՝ ընդամենը 239857 /երկու հարյուր երեսունինը հազար ութ հարյուր հիսունյոթ/ ՀՀ դրամով օտարել (վաճառել) Խաչիկ Զոհրաբի Ավդալյանին:
2.Ընդհանուր գույքին տալ միասնական հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արմավիր համայնք, Արմավիր քաղաք Սահմանապահների փողոց 39/2 հողամաս :
3.Լիազորել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի ղեկավարի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռքբերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվումէ ուժը կորցրած։
5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքին պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: