Ավագանու որոշումներ N 103-Ա
|
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com | Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 15 օգոստոսի 2025 թվականի N 103-Ա | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի թիվ 1067-Ա որոշումը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի, Մայիսյան գյուղի Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոցի 8 հասցեում գտնվող 0,5774 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր՝ 04-043-0964-0001/ և Արմավիրի մարզի Արմավիր համայնքի, Մայիսյան գյուղում գտնվող 10,0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության /կադաստրային ծածկագիր՝ 04-043-1003-0009/ հողամասերը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով ուղղակի վաճառքով օտարել «ԻՋԵՎԱՆՅԱՆ ԲԵԿՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարանի հիմնման ներդրումային ծրագրի շրջանակներում հողամասի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն հավելվածի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |
Կողմ -15 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
| Կից փաստաթղթեր՝ |
 |
(24.50 Կբ)
|
|
| | | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
| | |
|