Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 29-ի «Արմավիր համայնքում տեղական տուրքերի և վճարների 2025 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 131-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «Սուրեն Զաքարյան» ՍՊԸ-ի հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Բավարարել «Սուրեն Զաքարյան» ՍՊԸ-ի հայտը և թույլատրել քաղաք Արմավիր, Երևանյան փ. 15/4 հասցեում գտնվող հիմնական շինությունում զբաղվել առևտրով 24:00-ից հետո :
2.Հանձնարարել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի բյուջետային եկամուտների հաշվառման,հավաքագրման և տրանսպորտի վերահսկողության բաժնին «Սուրեն Զաքարյան» ՍՊԸ-ին տալու համապատասխան թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: