Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025թ․ մարտի 28-ի թիվ 4-րդ նիստի թիվ 044-Ա որոշումը և Բադիր Ջմշուդի Ավդոյանի 18․03․2025թ․ թիվ 1469 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՆ
1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականության իրավունքով Բադիր Ջմշուդի Ավդոյանին պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0427-0005 կադաստրային ծածկագրով 0,8039 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողմասը փոխադրել՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ անասնաշենքի կառուցման համար։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։