Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2024թ․ նոյեմբերի 29-ի թիվ 131-Ն որոշումը, Վարդան Սարդարի Վարդանյանի 29․04․2025թ․ թիվ 2262 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Վարդան Սարդարի Վարդանյանին (ծնվ․ 17/06/1962թ․) և Գայանե Կարպի Դովլաթյանին (ծնվ․ 10/01/1967թ․) սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող գույքին (վկայական թիվ 23082023-04-0056) տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք, գյուղ Մյասնիկյան, Երևանյան փողոց, 37/1 արհեստանոց։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։