Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025թ․ մարտի 28-ի թիվ 4-րդ նիստի թիվ 045-Ա որոշումը և «ԷՅ ՋԻ ԱՐԳՈ» ՍՊԸ-Ի 27.01.2025թ. թիվ 0548 գրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու, սեփականության իրավունքով «ԷՅ ՋԻ ԱԳՐՈ» ՍՊԸ-Ի /տնօրեն Ավագ Սարգսի Գրիգորյանին/ պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մայիսյան գյուղում գտնվող 04-043-0459-0005 կադաստրային ծածկագրով 0,44հա հողամասից 0,256հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասը փոխադրել՝ այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի՝ տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրամաս կառուցելու համար։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: