Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 136-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի մարտի 29-ի թիվ 22-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 21-ի թիվ 2572 եզրակացությունը `
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Արմավիր համայնքի 2021 թվականի բյուջեի <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> 10 բաժնի 7 խմբի 1 դասի ծախսերի 4729 հոդվածի միջոցներից օգնություն հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին` համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |