Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 փետրվարի 2025 թ.

ՆԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳԻ ԳՈԳԻՆՅԱՆԻՆ ԱՆԳԵԼԻՆԱ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՎԱՀՐԱՄԻ ԳՈԳԻՆՅԱՆՆԵՐԻ, ՆԵԼԼԻ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼ, ՀՌԻՓՍԻՄԵ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՅԳԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի Այգեվան գյուղի 2-րդ փողոցի 42 տուն հասցեի բնակիչ Նարինե Գևորգի Գոգինյանի՝ Արմավիրի համայնքապետարան մուտքագրված 2025 թվականի փետրվարի 11-ի թիվ 0838 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 02 նիստի արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1․Նարինե Գևորգի Գոգինյանին /ծնված 31․08․1967թ․/ նշանակել խնամակալ Անգելինա Վահրամի Գոգինյանի /ծնված 13․07․2023թ․/, Գայանե Վահրամի Գոգինյանի /ծնված 06․09․2020թ․/, Նելլի Վոլոդյայի Ստեփանյանի /ծնված 22․09․2011թ․/ նկատմամբ մինչև վերջիններիս 14 տարին լրանալը և հոգաբարձու Հռիփսիմե Վոլոդյայի Ստեփանյանի /ծնված 16․12․2009թ․/ նկատմամբ մինչև վերջինիս 18 տարին լրանալը։։

2.Նարինե Գևորգի Գոգինյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրա իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:                                                       

3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Արմավիր համայնքի ղեկավարին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝94e31d19-fb4e-4a92-833c-d0cb9adec73b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner