Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 նոյեմբերի 2023 թ.

ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողայինօրենսգրքի>> 481-րդ, 60-րդև 76-րդհոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> 2001 թ. ապրիլի 12-ին թիվ 286 որոշման 46.2 կետի ա) ենթակետով և հիմք ընդունելով քաղաքացի  Վարդան Սարգսի Վարդանյանի 16.10.2021թ.թիվ 5739 դիմումը`

 

ՈՐՈՇՈՒՄԵՄ

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրիմարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 5-րդփողոց1/8 հասցեում գտնվող խառըկառուցապատման տարածքից 19.95քմ մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով հատկացնել Վարդան Սարգսի Վարդանյանին` ոչ հիմնական շինություն (ավտոտնակ) տեղադրելու նպատակով, համաձայն որոշման անբաժանելի մասը հանդիսացող հողամասի սխեմա-հատակագծի (կցվում է):

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի աշխատակազմի իրավաբանական բաժնին Վարդան Սարգսի Վարդանյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր: Պայմանագրով կառուցապատման իրավունքի ժամկետ սահմանել 10 տարի, իսկ կառուցապատման իրավունքի տարեկանվճար` 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:

3.Սահմանել, որ  կառուցապատման իրավունքի պայմանագրի նոտարական վավերացման և  պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարում է Վարդան Սարգսի Վարդանյանը ` իր միջոցների հաշվին.

ա)ավտոտնակի տեղադրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում ոչ հիմնական շինությունների տեղադրման սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջեվճարելուց և ավտոտնակի էսքիզային նախագիծը համայնքապետարանի հետ համաձայնեցնելուց հետո.

բ) ավտոտնակի տեղադրման հսկողությունը հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, կոմունալ տնտեսության, համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնին:

 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնումՀայաստանիՀանրապետությանԱրմավիր մարզի Արմավիր համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու,հետ վերցնելու ևվարձակալության տրամադրելու դեպքերում անհրաժեշտփաստաթղթերի(փաթեթի) նախապատրաստման համար սահմանված տեղական տուրքը համայնքի բյուջե վճարելուց հետո:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝20b0b163-014b-486e-b1b9-ed603e8cac6e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner