Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի նոյեմբերի 22-ի N 01/7/08442 գրությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող Լենուղի գյուղի 3-րդ փողոց 42 տարածք հասցեում գտնվող 0,63333 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր՝ 04-044-0016-0052/ անշարժ գույքը նվիրատվությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:
2․Արմավիր համայնքի ղեկավարին՝ նվիրառուի հետ սահմանված կարգով կնքել նվիրատվության պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։